ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նորանշանակ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։ Առանձնակիորեն ընդգծվել են տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները:
Այս առումով շեշտվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը։
Հայաստանի և Իրանի արտգործնախարարներն ընդգծել են նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրման և արդյունավետ կիրարկման կարևորությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել անդրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքիշխան տարածք ապօրինի ներխուժման արդյուքնում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով նմանօրինակ գործելաոճի անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջային կայունությանը:
Այսօր`ավելի վաղ, Արարատ Միրզոյանի հեռախոսազրույց էր ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: