Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Արման Աբրահամյանը Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2018թ. հոկտեմբերի 23-ից։ 2018թ. հունիսին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա այս մաին հայտնել է ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հայ և ֆրանսիացի հնագետները «Էրեբունի» ամրոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերել
«Սիրելի՛ էրեբունցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները՝ որպես վարչական շրջանի ղեկավար»,– գրում է նա։
Աբրահամյանը չի նշում իր հրաժարականի պատճառը, բայց և շեշտում է, որ պաշտոնավարման շուրջ 3 տարիների ընթացքում ինքը փորձել է բոլոր նախաձեռնությունների հիմքում դնել օրենքը և գործել բացառապես այդ տիրույթում` ստեղծելով նորը, զարգացնելով հինը։
Արման Աբրահամյանը Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2018թ. հոկտեմբերի 23-ից։ 2018թ. հունիսին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: 2008-2018թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: