Եռամսյա հավաքների մասնակիցների սոցիալական խնդիրներն ուշադրության կենտրոնում են. նախարար

Արշակ Կարապետյանը եղել է եռամսյա վարժական հավաքների անցկացման մի քանի շրջաններում, հանդիպել պահեստազորայիններին, զրուցել նրանց հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը զորամասերի հրամանատարական կազմին խիստ ցուցում է տվել մշտական վերահսկողության տակ պահել զորամասերի սոցիալ-կենցաղային, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման պայմանները։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը` հավելելով, որ օգոստոսի 31-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային շրջայց է կատարել մի շարք զորամասեր։
Министр обороны Аршак Карапетян посетил ряд воинских частей
Արշակ Կարապետյանը եղել է եռամսյա վարժական հավաքների անցկացման մի քանի շրջաններում
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպման և օրվա կարգացուցակով նախատեսված մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքին։ Նա ծանոթացել է նաև ստորաբաժանումների ուսումնական գործընթացին»,–գրված է հաղորդագրության մեջ։
ՊՆ-ում քննարկվել է օգոստոսի 25-ից մեկնարկած եռամսյա հավաքների ընթացքը
Բացի այդ, Կարապետյանը եղել է նաև եռամսյա վարժական հավաքների անցկացման մի քանի շրջաններում, հանդիպել պահեստազորայիններին, զրուցել նրանց հետ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին հայրենիքի պաշտպանությանն անմիջական մասնակցություն բերելու համար և բարի ծառայություն մաղթել` վստահեցնելով, որ հավաքներով պայմանավորված նրանց սոցիալական խնդիրների լուծումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։
Министр обороны Аршак Карапетян посетил ряд воинских частей
Արշակ Կարապետյանը եղել է եռամսյա վարժական հավաքների անցկացման մի քանի շրջաններում
 
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն էլ այցելել է հատուկ զորամիավորում, հանդիպել եռամսյա հավաքի մասնակիցների հետ։
Начальник Генштаба ВС РА генерал-лейтенант Артак Давтян посетил Особую военную часть и встретился с участниками ежеквартального сбора
Արտակ Դավթյանը այցելել է հատուկ զորամիավորում, հանդիպել եռամսյա հավաքի մասնակիցների հետ
Դավթյանը ստուգել է հավաքի անցկացման ընթացքը, ծանոթացել պահեստազորայինների կենցաղային պայմաններին, սննդի որակին։ Նա հորդորել է հավաքից առավելագույն գիտելիք և հմտություններ քաղել, կատարել հրամկազմի հրամաններն ու լրջագույն պատասխանատվությամբ մոտենալ իրենց վերապահված գործառույթներին։
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը անցկացվում են պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։
Начальник Генштаба ВС РА генерал-лейтенант Артак Давтян посетил Особую военную часть и встретился с участниками ежеквартального сбора
Արտակ Դավթյանը այցելել է հատուկ զորամիավորում, հանդիպել եռամսյա հավաքի մասնակիցների հետ
ՊՆ–ն հայտարարել է, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: