Բժիշկն ասել է՝ երբ է գլխացավը թաքցնում մահացու վտանգավոր վիճակը

Բժիշկը զգուշացնում է, որ գլխուղեղի բազմաթիվ ուռուցքներ ի հայտ են գալիս առավոտյան գլխացավերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի -  Sputnik. Գլխացավով կարող է քողարկվել փոքր իշեմիկ կաթվածը։ «Արգումենտի ի ֆակտի» հարթակի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Ն. Ն. Բլոխինի անվան Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի գլխավոր բժիշկ Եկատերինա Կոբյակովան։
«Որոշեցի լսել բժիշկներիս և բուժվել». Սերենա Ուիլյամսը չի խաղա թենիսի US Open մրցաշարում
Նրա խոսքով՝ այդ դեպքում դժվար է որոշել ցավերի լոկալիզացիան։
«Մկանային թուլություն կարող է առաջանալ, ցանկացած շարժում դժվարությամբ կարվի։ Լինում է ապատիա ու գլխապտույտ, որոնք հայտնվում են նույնիսկ հանգիստ վիճակում, իսկ շարժման ժամանակ ուժեղանում են: Որպես կանոն, արյան ճնշումը կտրուկ տատանվում է։ Ականջներում կարող է աղմուկ առաջանալ ու հիշողության խանգարումներ լինեն», — նշել է Կոբյակովան։
Մասնագետը նաև ընդգծել է, որ գլխացավերը կարող են գլխուղեղի բարորակ ու չարորակ ուռուցքների նշան լինել:
«Գլխուղեղի բազմաթիվ ուռուցքներ ի հայտ են գալիս առավոտյան գլխացավերով», — պարզաբանել է բժիշկը:
Կոբյակովան ավելացրել է, որ անհանգստացնող ախտանիշների առաջացման, մասնավորապես՝ խոսքի, լսողության, հոտառության ու համի հետ կապված խնդիրների առաջացման, շարժումների համակարգման, սրտխառնոցի ու փսխումների խախտման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:
Ինչպես բժիշկը փրկեց հայ գերիներին․ Քանաքեռի հայտնի սրբավայրի անհայտ պատմությունը