Ադրբեջանն ու Թուրքիան ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Թուրք–ադրբեջանական վարժանքները կշարունակվեն 11 օր և կավարտվեն սեպտեմբերի 17-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա օրերին ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
ՀԱՊԿ-ը հոկտեմբերին զորավարժություններ կանցկացնի
Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է ամրապնդել փոխգործակցությունը թուրքական և ադրբեջանական բանակների օդային ստորաբաժանումների միջև։
Ադրբեջանական կողմից վարժանքներին կմասնակցեն ՄիԳ-29 երկու կործանիչներ և Սու-25 երկու գրոհիչներ, որոնք այսօր ուղևորվել են Թուրքիա։
Վարժանքները կշարունակվեն 11 օր և կավարտվեն սեպտեմբերի 17-ին։
Ադրբեջանի հրթիռահրետանային ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում
Նշենք, որ այս տարվա սկզբից Անկարան ու Բաքուն մի քանի զորավարժություններ են անցկացրել տարբեր զորատեսակների ներգրավմամբ:
Մարզումներից մի քանիսն անցկացվել են Հայաստանի սահմանի մոտ։
Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ ԶՈւ սպա է մահացել