ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 30-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը։ Տեղեկությոնը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Մասնակիցները երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է հինգական փամփուշտ: Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ղազախստանի զինվորականները:
Участники международного военного конкурса "Воин мира" на финальном этапе по огневой подготовке "Снaйпер" (30 августа 2021). Дилижан
© Photo : official site of MoD of RA
Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովը կհայտարարի «Խաղաղության մարտիկ» մրցույթում ընդհանուր հաշվարկով հաղթող թիմերի, ինչպես նաև առանձին մրցաձևերում անհատական հաշվարկով լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողների անունները:
Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը։
Հիշեցնենք՝ «Խաղաղության մարտիկը» մեկնարկել է օգոստոսի 19-ին։ Մասնակցում է 6 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հունաստանը և Կատարը։