ՌԱԴԻՈ

Ուսհաստատությունները կտուգանվեն 100-300 000 դրամով, եթե խախտեն հակահամաճարակային կանոնները

Աննա Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի աշխատակիցները կայցելեն ուսումնական ու նախադպրոցական հաստատություններ` պարզելու, թե որքանով են պահպանվում հակահամաճարակային կանոնները։ 
Sputnik
Այն ուսումնական հաստատությունները, որոնցում  Աշխատանքի և տեսչական մարմնի աշխատակիցները հակահամաճարակային կանոնների պահպանման խախտումներ կարձանագրեն, կտուգանվեն 100-300 հազար դրամի չափով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը։ 
Պատվաստումների տեմպը մեծացել է, բայց դեռևս գոհացուցիչ չէ. Ավանեսյան
«Եթե նույն խախտումը կատարում է նույն տնտեսվարողը, ավելի բարձր տուգանքներ են սահմանված`առանց ժամկետի սահմանափակման։ Նույն տնտեսվարողը անընդմեջ կարող է տուգանվել»,-ասաց նա։
Նրա խոսքով`ուսումնական հաստատություններում համավարակով պայմանավորված ստուգայցերը կատարվելու են ամենօրյա ռեժիմով` դարձյալ առանց սահմանափակումների։ 
«Եթե որևէ հաստատությունում ստուգայցերի արդյունքում հայտնաբերվեն խախտումներ, մենք կարող ենք մեկ ժամ հետո մտնել ստուգել, թե ինչքանով են կատարել մեր առաջադրանքները»,- ասաց հակահամաճարակային վերահսկողության վարչության պետը։
Հարությունյանն ասում է` միայն իրենց վարչության աշխատակիցները բավարար չեն լիարժեք վերահսկողություն իրականացնելու  համար։ Համավարակով պայմանավորված արդեն մեկ տարի է` ստիպված են մյուս վարչությունների աշխատակիցներին էլ ներգրավել ստուգայցերում։
Հայաստանը «Սպուտնիկ-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ է ստացել
Նշենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների` աշխատակիցների պարտադիր 14-օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանների ներկայացման  պահանջը։ Բացառություն են կազմելու հղիները, պատվաստվածները և բժշկական հակացուցում ունեցողները։