ՌԱԴԻՈ

Ո՞ր դեպքում ընդդիմադիրները կողմ կքվեարկեն. Սեյրան Օհանյանը`ԱԺ հանձնաժողովների մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ԱԺ մշտական հանձնաժողովներում ընդդիմության դերի ու քայլերի մասին։
Sputnik
ԱԺ 8-րդ գումարման մշտական հանձնաժողովներում պետք է այնպիսին մթնոլորտ ստեղծել, որ հանձնաժողովների անդամները կարողանան առողջ քննադատություն ծավալել և սուր հարցադրումներ հնչեցնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Կռվարար» ԱԺ, փակ ճանապարհներ, ֆուտբոլային հանդիպում. շաբաթը՝ լուսանկարներով
«Այն հարցերում, որոնցում մենք համակարծիք չենք, քննադատելու ենք, այդ մասին բարձրաձայնելու ենք, իսկ եթե կլինեն մեր ժողովրդին վերաբերող ինչ-որ դրական ծրագրեր, դրանց կողմ կլինենք»,- ասաց նա։
Ու, թեև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոլոր հանձնաժողովներում մեծամասնություն է կազմում, սակայն դա չի կարող խոչընդոտել ընդդիմադիրներին իրենց խոսքը տեղ հասցնել։ 
«Մեր լծակը մեր առողջ քննադատությունն է, սուր խոսքն է, մասնագիտական հարցադրումները, որոնք ճիշտ ուղու վրա կդնեն ցանկացած հանձնաժողովի աշխատանք»,- նշեց Օհանյանը։
ԱԺ-ի ընտրությունների օրը ԿԸՀ էլեկտրոնային համակարգը հաքերային հարձակման է ենթարկվել
Նշենք, որ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 3-ը կնախագահեն ընդդիմադիրները, 9-ը` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները։