ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik․ Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 33 շենքի նկուղային հարկի պատը փլուզվել է, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 12։35-ին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Հ. Բ․-ն (ծնված 1971 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից։
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։