ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnuik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետ Փաշինյանին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Փաշինյանն արձակուրդ էր վերցրել հունիսի 7-18-ը ներառյալ։
Այդ անգամ Փաշինյանին փոխարինում էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: