Հայաստանի բյուջեից Սասուն Միքայելյանին 12 800 եվրո կվճարվի. ՄԻԵԴ–ի որոշումը

Եվրոպական դատարանն իր վճռով հաստատել է, որ Սասուն Միքայելյանի նկատմամբ մարտի 1-ից հետո հարուցված քրեական գործի նախաքննության ժամանակ պետական մարմինների թույլ տված խախտումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է ԵԿՄ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի` 2009թ–ին ներկայացրած հայցի վերաբերյալ վճիռը:
ՄԻԵԴ–ը վճռեց` ՀՀ–ն պետք է 11 հազար 600 եվրո փոխհատուցում տա Ալեքսանդր Արզումանյանին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավելի քան 10 տարի անց վճռել է, որ ՀՀ–ն առաջիկա երեք ամսվա ընթացքում Սասուն Միքայելյանին պետք է վճարի 9000 եվրո` որպես բարոյական վնասի փոխհատուցում և 3800 եվրո՝ նրա կատարած ծախսերի դիմաց։
Հիշեցնենք` Սասուն Միքայելյանը հայցը վերաբերում էր 2008թ–ի մարտի 1-ին հաջորդած իրադարձություններին։
Եվրոպական դատարանն իր վճռով հաստատել է, որ Սասուն Միքայելյանի նկատմամբ մարտի 1-ից հետո հարուցված քրեական գործի նախաքննության ժամանակ պետական մարմինները թույլ չեն տվել Միքայելյանի դեմ վկայություն տված վկաներին հրաժարվել դրանցից, Միքայելյանն էլ զրկվել է իր դեմ վկաներին հարցաքննելու և իր անունից վկա կանչելու իրավունքից։
Թաթոյանը նամակ է գրել Փաշինյանին և առաջակել ՄԻԵԴ հրատապ գանգատ ներկայացնել
ՄԻԵԴ վճռում նաև նշվում է, որ Միքայելյանի նկատմամբ տեղի է ունեցել «խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ միջամտություն» ու նրա քաղաքական տեսակետի հիման վրա ենթադրյալ խտրականություն։
Նշենք, որ Սասուն Միքայելյանը ՄԻԵԴ հայց էր ներկայացրել 2009-ի դեկտեմբերի 25-ին:
ՀՀ օրենքների համաձայն, ՄԻԵԴ վճռով նախատեսված փոխհատուցումը հայցվորին վճարում է տվյալ պահին գործող իշխանությունը` ՀՀ բյուջեից։
Եթե Քոչարյանի գործով ՄԻԵԴ–ում հաղթենք, գումարը վարչապետի հետ կկիսենք. Հայկ Ալումյան