Լոբոդան և Կիրկորովը հաշտվել են «խորովածի համար կտրատելու» սկանդալից հետո

Կիրկորովը Լոբոդային ու նրա թիմին մեղադրել էր գրագողության մեջ` նշելով, որ երգչուհու համարը գողացված էր Բեյոնսեի տեսահոլովակից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Ռուս երգչուհի Սվետլանա Լոբոդան և փոփ-բեմի արքա Ֆիլիպ Կիրկորովը հաշտվել են աղմկահարույց սկանդալից ամիսներ անց։ Այս մասին հայտնում է Starhit-ը։
Սվետլանա Լոբոդայի ընկերը հա՞յ է․ երգչուհին ուզում է երկու որդի ունենալ
«Աստղերը» հարթել են տարաձայնությունները Սոչիի «Նոր ալիք» երաժշտական մրցույթում ժամանակ՝ համերգասրահի հանդերձարանում երկարատև առանձնազրույցի արդյունքում։
Ավելի ուշ նրանք միասին մեկնել են բլոգեր Ելենա Բլինովսկայի տարեդարձին։
Երաժիշտների միջև սկանդալ էր ծագել «Муз-ТВ» հեռուստաալիքի մրցանակաբաշխությունից հետո, երբ Լոբոդայի այդ ժամանակվա պրոդյուսեր Նաթելա Կրապիվինան քննադատել էր Կիրկորովի ու Դավայի ելույթը: Նա համարն անվանել էր «պանոպտիկում» ու հավելել, որ «նախկինում Կովկասում նմաններին կտրատում էին խորոված անելու համար»։
Ի պատասխան Կիրկորովը տեսագրություն էր տարածել, որում Լոբոդային ու նրա թիմին մեղադրել էր գրագողության մեջ` նշելով, որ երգչուհու համարը գողացված էր Բեյոնսեի տեսահոլովակից:
Ֆիլիպ Կիրկորովից առաջարկ եմ ստացել․ «Նոր ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը Երևանում է