Կարմրավան գյուղի միակ 1-ին դասարանցին. Շիրակի 4 գյուղում այս տարի նոր դպրոցականներ չկան

Հեռավոր բարձրլեռնային գյուղերում կյանքը դժվար է, երեխաները՝ քիչ: Պետությունը դպրոցները պահում է ֆինանսական վնասով ու արտագաղթը կանխելու հույսով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik, Նելլի Դանիելյան. 6-ամյա Վահե Հովսեփյանը Շիրակի մարզի Կարմրավան գյուղի միակ առաջին դասարանցին է: Դպրոց գնալուն պատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ: Աշոցքի տարածաշրջանի փոքրիկ գյուղից Վահեի ծնողները սեպտեմբերի 1-ին ընդառաջ անգամ Գյումրի են հասել՝ ծաղիկներ գնելու:
Родители первоклассника Ваге Овсепяна с букетами проходят мимо кармраванской основной школы
Ծաղիկներ` Վահեի ուսուցչին
Դպրոցում առաջին օրը Վահեին ամենաշատը հետաքրքրեց գրատախտակը: Այն, որ դրա վրա հնարավոր է ոչ միայն կավիճով նկարել, այլև սպունգով մաքրել` դպրոցի ամենակրտսեր աշակերտի համար իսկական հայտնություն էր:
Первоклассник Ваге Овсепян рисует домик на доске
Վահեն` գրատախտակի մոտ
Փոխարենը Վահեն նախապես գիտի, թե ինչ է անելու դպրոցում լավ սովորելուց ու այն ավարտելուց հետո: «Ոստիկան եմ դառնալու,- մեր հարցին ի պատասխան ասաց տղան ու ավելացրեց,- որ բոլոր գողերին բռնեմ»:
Թեև Վահեն գյուղի միակ առաջին դասարանցին է, բայց դպրոցի տնօրեն Լուսինե Ավետիսյանը վստահ է՝ Վահեն իրեն միայնակ չի զգա: Դասարանում նա մենակ չի լինելու, այլ երկրորդ դասարանում սովորող ավագ եղբոր՝ Մհերի ու նրա համադասարանցիների հետ:
Первоклассник Ваге Овсепян с братьями в классной комнате
Վահեն ու եղբայրները` դասարանում
Բանն այն է, որ ընդամենը 24 աշակերտ ունեցող դպրոցում դասերն անցկացվում են կոմպլեկտավորված դասարաններով, ուստի առաջին ու երկրորդ դասարանցիները սովորում են մեկ դասասենյակում՝ նույն ուսուցչի հետ:
«Դպրոցում այս տարի ընդհանուր 5 դասարան կա, որոնցից միայն 9-րդ դասարանցիներն են առանձին սովորելու, քանի որ տարեվերջին միասնական քննություններ պիտի հանձնեն: Մնացած 8 դասարանները կոմպլեկտավորվելու են»,- ասաց տնօրենը:
Директор основной школы села Кармраван Ширакской области Лусине Аветисян
Լուսինե Ավետիսյանը
Կարմրավանի դպրոցում, բացի այս տարվա առաջին դասարանից, ևս 2 դասարան կա, որտեղ մեկական աշակետ կա՝ 3-րդն ու 4-րդը: Իսկ «ամենամարդաշատը» 5-րդ դասարանն է, որտեղ 5 աշակերտ կա:
Լուսինե Ավետիսյանի խոսքով` այս դասարան ժամանակին 6 երեխա է ընդունվել, բայց հետագայում նրանցից մեկը ծնողների հետ գյուղից քաղաք է տեղափոխվել:
Ինչ վերաբերում է ապագա սերնդին՝ այն փոքրիկներին, ովքեր դեռ նոր պիտի դպրոց գան, նրանց թիվը վերջին տարիներին ավելացել է: Դպրոցի տնօրենը հույս ունի, որ առաջիկա տարիներին դպրոցն ավելի շատ աշակերտ կունենա:
«Արտահոսք կլինի, թե գյուղում կմնան` դժվար է ասել: Ամեն ինչ կախված է այն բանից, թե որքանով նրանց ծնողները կկարողանան գյուղում աշխատանք գտնել: Իսկ աշխատանքի խնդիրը այստեղ շատ լուրջ է»,- ասաց Լուսինե Ավետիսյանը:
Ի դեպ, Կարմրավանից բացի Շիրակի մարզում ևս երկու գյուղում այս տարի մեկ առաջին դասարանցի կա՝ Զորակերտում ու Աղվորիկում: Իսկ 4 գյուղերում՝ Շաղիկ, Ջրաձոր, Ծակուտ և Փոքրաշեն, առաջին դասարանցիներ ընդհանրապես չկան:
Вид на село Кармраван из окна кармраванской основной школы
Կարմրավանի դպրոցը
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանի խոսքով` այս բոլոր գյուղերը սահմանամերձ, բարձրլեռնային գյուղեր են, քիչ բնակչությամբ:
«Այս գյուղերից ծնողներն ավելի շատ ձգտում են իրենց երեխաներին քաղաք տեղափոխել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարապետյանը:
Նման գյուղական դպրոցները պահելով` պետությունը ֆինանսական վնասներ է կրում, բայց դա գյուղերից արտահոսքը կանխելու միակ միջոցն է:
Начальник управления образования областной администрации Ширака Грайр Карапетян
Հրայր Կարապետյանը
Մարզի քաղաքային դպրոցներում, կրթության վարչության պետի խոսքով, նման խնդիր չկա: «Հակառակը՝ երեխաների սահմանային թվաքանակը որոշ դպրոցներում անգամ գերազանցվում է: Խնդրում ենք, որ համահարթեցման սկզբունքով տեղափոխեն, բաշխեն մյուս դպրոցների միջև»,- ասում է նա:
Լուրջ խնդիր է նաև դպրոցներում մասնագետների պակասը, և այս խնդիրն առկա է ինչպես գյուղերում, այնպես էլ քաղաքային համայնքներում:
Հատկապես սուր է բնագիտական առարկաների (ինֆորմատիկա, մաթեմատիկա, ֆիզիկա և այլն) մասնագետների պակասը:
Первоклассник Ваге Овсепян
Վահեն
Ընդ որում, պատճառը ոչ միայն այս մասնագետների մեծ պահանջարկն ու համեմատաբար բարձր աշխատավարձերն են դպրոցից դուրս: «Այս առարկաների քիչ ժամաքանակների ու ցածր վարձատրության պատճառով ուսուցիչները հրաժարվում են այլ բնակավայրերից տեղափոխվել մարզային դպրոցներում աշխատելու»,- ասում է Կարապետյանը:
Основная школа села Кармраван в Ширакской области
Կարմրավանի դպրոցը
Թե որքանով խնդիրը կլուծվի այս տարվանից ներդրվող կամավոր ատեստավորման ծրագրի արդյունքում աշխատավարձերի բարձրացումը, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը դժվարացավ գնահատել, հատկապես, որ ծրագիրն առայժմ ցանկալի ոգևորություն չի առաջացրել: Իսկ շաբաթական 1-2 դասավանդման ժամ ունեցող ուսուցիչների ցածր աշխատավարձերն անգամ ատեստավորումից հետո կտրուկ չեն ավելանա:
1 / 7
Վահե Հովսեփյանը` մոր և եղբոր հետ
2 / 7
Վահե Հովսեփյանը` դպրոցում
3 / 7
Վահե Հովսեփյանի մայրը հետևում է որդիներին
4 / 7
Վահե Հովսեփյանի հայրը հետևում է որդիներին
5 / 7
Վահե Հովսեփյանը` դպրոցում
6 / 7
Կարմրավան գյուղը
7 / 7
Վահեենց դասարանը