Անսովոր քանդակներ. ճապոնացին գլուխգործոցներ է ստեղծում ստվարաթղթե տուփերից․ ֆոտոշարք

Մոնամի Օնոյի զարմանալի տաղանդը նրան ճապոնական ամսագրերի ու կայքերի հաճախակի հյուր է դարձրել։ Եվ նա արժանի է դրան. Ապացույցը` մեր ֆոտոշարքում։
Sputnik
 
Նկարչուհի Մոնամին Օսակայի համալսարանում եռաչափ անիմացիա է ուսանել, սակայն որպես քանդակագործ է հայտնի դարձել։ Ընդ որում, շատ անսովոր քանդակագործ․նա աշխատում է սովորական ստվարաթղթով։ Կինն օգտագործում է նետած տուփերը` իր ստվարաթղթե քանդակների հավաքածուն ստեղծելու համար։
«Փորձում էի տուփերից ինչ-որ բան անել ու հայտնաբերեցի, որ ստվարաթուղթը զվարճալի ու միանգամայն հարմար նյութ է աշխատանքի համար, ինչ-որ պահից այդ աշխատանքը ստեղծագործություն դարձավ»,-ասում է նա:
Մոնամին ցուցահանդեսներ է կազմակերպում Ճապոնիայում։ Նա վաճառում է իր քանդակներն ընկերություններին ու երկրպագուներին, բայց ասում է, որ մեծ մասամբ ստեղծագործում է հաճույքի համար։
1 / 8
Ճապոնացի քանդակագործ Մոնամ Օնոն իր ստեղծագործությունների հետ Տոկիոյում։
2 / 8
Ճապոնացի քանդակագործ Մոնամի Օնոյի ստվարաթղթից ստեղծված աշխատանքը
3 / 8
Ճապոնացի քանդակագործ մոնամի Օնոյի գազային դիմակով Lego ստվարաթղթից ստեղծված քանդակը Տոկիոյում։
4 / 8
Ճապոնացի նկարչուհի-քանդակագործ Մոնամի Օնոն Տոկիոյում աշխատելիս։
5 / 8
Ճապոնացի նկարիչ-քանդակագործ Մոնամի Օնոն Տոկիոյում McDonald 's-ի ուտելիք է սարքել ստվարաթղթից։
6 / 8
Ճապոնացի նկարչուհի-քանդակագործ Մոնամի Օնոն Տոկիոյում աշխատելիս։
7 / 8
Ճապոնացի քանդակագործ Մոնամի Օնոյի աշխատանքը Տոկիոյի պատկերասրահում։
8 / 8
Ճապոնացի քանդակագործ Մոնամի Օնոյի ստեղծած Գոդզիլան Տոկիոյում։