Հայաստանի հետ հարաբերությունները շատ հարուստ են. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար թվարկվել է այն ոլորտները, որոնցում երկու երկրները հաջողությամբ փոխգործակցում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները հագեցած է համարում: Այս մասին նա ասել է Մոսկվայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը` թվարկելով ՀՀ–ՌԴ փոխգործակցության բոլոր ոլորտները:
Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է և հիմնական տնտեսական գործընկերը. Միրզոյան
«Դա տնտեսությունն է, ներդրումները և անվտանգության հատվածը: Մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ -ում: Համագործակցություն կա, իհարկե, նաև հումանիտար և գիտական ոլորտներում և կրթությանը», - ասել է Լավրովը:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանը շահագրգռված է այդ հարաբերությունների շարունակմամբ ու խորացմամբ: Միջազգային հարթակները համագործակցության կարևոր կողմերից են: Լավրովի խոսքով` Երևանն ու Մոսկվան սերտորեն համագործակցում են ՄԱԿ -ում, ԵԱՀԿ -ում և Եվրոպայի խորհրդում։ Համաշխարհային քաղաքականության տարբեր ասպեկտների վերաբերյալ գործում է խորհրդակցությունների ճյուղավորված մեխանիզմ:
Լավրովի ու Միրզոյանի հանդիպմանը կհաջորդի երկու նախարարների մամուլի ասուլիսը։
Ի՞նչ խաղաքարտ ունի Արարատ Միրզոյանը. Բալասանյանը խոսել է ԱԳ նախարարի մոսկվյան այցի մասին
Հիշեցնենք` օգոստոսի 30-31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Բացի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։