ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnuik. «Երևան» տոնավաճառի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` ահազանգն Աին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է օգոստոսի 31-ին, ժամը 09։22-ին։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տոնավաճառի 2-րդ հարկում գտնվող սուրճի արտադրամասում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։56-ին։