«Բանակ-2021»-ի շրջանակներում 500 միլիարդ ռուբլու պետական պայմանագրեր են կնքվել․ Շոյգու

Սերգեյ Շոյգուի խոսքով՝ «Բանակ -2021» ֆորումին մասնակցել են 117 երկրների ներկայացուցիչներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik․ «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակներում ավելի քան 500 միլիարդ ռուբլու պետական պայմանագրեր են կնքվել: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Ալաբինոյում ավարտվեց «Բանակ-2021» ռազմատեխնիկական ֆորումը․ տեսանյութ
Նշենք, որ օգոստոսի 28-ին Մոսկվայի մարզի «Ալաբինո» հրաձգարանում ավարտվեց «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումը։
«Ավելի քան 500 միլիարդ ռուբլու դիմաց կնքվել է 45 պետական պայմանագիր: Կցանկանայի նշել, որ ֆորումում կարելի էր տեսնել ռուսական վերջին զենքերը, որոնք արդեն մատակարարվում են զորքերին», - ասել է նախարարը:
«Բանակ -2021» ֆորումին մասնակցել են 117 երկրների ներկայացուցիչներ:
ՌԴ ՊՆ ղեկավարի խոսքով՝ ֆորումում լայնորեն ներկայացվել են արհեստական բանականության, էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորարարությունները:
«Բանակ-2021»–ի ռազմական նորությունները. հազարավոր նմուշներ են ցուցադրված Կուբինկայում