Նոր անձնագրեր չկան․ ՀՀ ոստիկանությունը հայտնել է պատճառը

Նոր անձնագիր ստանալու համար դիմողներին անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքներից տեղեկացնում են, որ այն ստանալու համար պետք է սպասել 1 ամիս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik․ ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու են Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքների աշխատակիցներ նոր անձնագիր ստանալու համար դիմողներին տեղեկացնում են, որ նոր անձնագրեր չկան և պետք է սպասել 1 ամիս այն ստանալու համար: Ինչպես գրում է «Արմենպրեսը», խնդրի վերաբերյալ վերջին շրջանում քաղաքացիների կողմից ահազանգեր են հնչում։
Հայկական անձնագրով հեռու չես գնա, կամ երբ չափում են քանակը, ոչ թե որակը
Գործակալությունը ոստիկանություն է դիմել պարզաբանում ստանալու համար, թե որն է քաղաքացիներին նոր անձնագրերի տրամադրումն ուշացնելու պատճառը:
Ոստիկանությունը պարզաբանել է, որ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:
Այլ մանրամասներ ոստիկանությունից չեն հայտնել:
Նշենք, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համաձայն` անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց:
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի