Արտաշատի խճուղում, Mazda–ի մեջ, հայտնաբերվել է Երևանի 37–ամյա բնակչի դին

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբաժշկական:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnuik. Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ինքնասպանություն Երևանում. 35-ամյա տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից
ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: 
Mazda մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Վազգեն Ղ.-ի դին:
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև ատրճանակ, որով, ըստ նախնական տեղեկությունների, Վազգեն Ղ.-ն ինքնասպան է եղել:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբաժշկական:
Արմավիրի գյուղերից մեկում 30-ամյա քաղաքացին ինքնասպան է եղել` կախվելով լոգարանի առաստաղից