17-ամյա Արման Մարկոսյանը կխաղա իտալական «Ֆիորենտինայի» կազմում

Ընդամենը 17 տարեկան Մարկոսյանը մեծ հաջողություններ է գրանցել` խաղալով Հայաստանի պատանեկան հավաքականում և հունական «Քսանտի» ակումբում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. 17-ամյա ֆուտբոլիստ Արման Մարկոսյանն այսուհետ կխաղա իտալական «Ֆիորենտինայի» կազմում։ Այս մասին տեղեկացնում է ArmSport-ը։
«Ալաշկերտ» - «Ռեյնջերս». հայ-շոտլանդական «ֆուտբոլամարտի» ամենավառ կադրերը
Արմանը դեռևս հանդես կգա Պրիմավերայում` Ֆլորենցիան ներկայացնող ակումբի երիտասարդական թիմում: Ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել փորձաշրջան անցնելուց հետո: Պաշտպանին անձամբ իր թիմում ցանկացել է տեսնել երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ալբերտո Ակվիլանին:
Ընդամենը 17 տարեկան Մարկոսյանը մեծ հաջողություններ է գրանցել` խաղալով Հայաստանի պատանեկան հավաքականում և հունական «Քսանտի» ակումբում։
Մարկոսյանը խաղում է որպես պաշտպան, ձախլիկ է։
Ժամանակին հրավիրվել է Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական և «Փյունիկի» դեմ կայացած ընկերական խաղում դարձել է գոլի հեղինակ: