Տեսեք՝ ով է միացել․ Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականի կազմում կխաղա առաջիկա հանդիպմանը

Սկոպյեում կկայանա 2022թ աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Հենրիխ Մխիթարյանը կխաղա ազգային հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ինստագրամի էջում ֆեդերացիան հրապարակել է Հենրիխի նկարը՝ գրելով․ «Տեսեք՝ ով է միացել ազգային հավաքականին Սկոպյեում»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չարտերային թռիչքով մեկնել է Սկոպյե, որտեղ կկայանա 2022թ աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը։
«Ռոմա»–«Ֆիորենտինա»` 3։1. Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանում առաջին գոլը խփեց. տեսանյութ
Հյուսիսային Մակեդոնիայում արդեն թիմին կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։