ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Նշենք, որ Իսլանդիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հայաստանը մրցաշարին մասնակցում է 5 շախմատիստով:
Գաբրիլ Սարգյսյանն (3 միավոր) ու Հայկ Մարտիրոսյանը (3 միավոր) ևս հաղթանակներ տարան այս տուրում, իսկ Սամվել Տեր-Սահակյանն (2,5 միավոր) ու Հովհաննես Գաբուզյանը (3,5 միավոր) ոչ-ոքի խաղացին։
Մրցաշարին մասնակցում է 180 շախմատիստ: