ՔԿՀ ուղարկված սառնարանից հայտնաբերվել է 22 բջջային հեռախոս

Քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալներից մեկի անվամբ բերված սառնարանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Այսօր ժամը 17։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել Հ․ Ս․-ի կողմից ընկերոջ՝ դատապարտյալ Կ․ Չ․-ի անվամբ բերված սառնարանը։ Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարության ՔԿ ծառայությունից։
Конфискованная партия контрабандных мобильных телефонов
ՔԿՀ ուղարկված սառնարանից հայտնաբերվել է 22 բջջային հեռախոս
Զննության արդյունքում սառնարանի խցիկում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված մեծ թվով արգելված իրեր՝ 22 բջջային հեռախոս, 7 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, USB 1 լար և 1 ականջակալ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Հնարամիտները. «Արմավիր» ՔԿՀ–ում ատամի մածուկի մեջ թմրամիջոց է հայտնաբերվել