ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 29-ի դրությամբ Հայաստանում կատարվել է275138 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ առաջին դեղաչափ ստացել են 176552 անձ, իսկ երկրորդ դեղաչափ` 98586։
Նշենք, որ «Կորոնավակով» (միայն 2-րդ դեղաչափ), «AstraZeneca»–ով, «Sputnik-V»-ով և «Սինոֆարմով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին։ Շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։
Պատվաստվելուց առաջ նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը օգոստոսի 29–ի դրությամբ մեկ օրում ավելացել է 383–ով և դարձել 241336: