ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Այսօր` օգոստոսի 30-ին, Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով մեկնեց Սկոպյե, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` թիմին այսօր Հյուսիսային Մակեդոնիայում կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։
Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։
Այսպիսով, մեր ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով – «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան – «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան – «Արարատ»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Սոլոմոն Իմե Ուդո – «Ատիրաու» (Ղազախստան)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Դավիդ Դավիդյան – «Խիմկի» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Էրիկ Վարդանյան – «Փյունիկ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»