ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանաբնակ հայ երգիչ և պարող Դավան (Դավիթ Մարտիրոսյան), որը նաև հանրահայտ հաղորդավարուհի Օլգա Բուզովայի նախկին սիրելին է, սկսել է համագործակցությունը Հայաստանում ապրող մի պատանու՝ Արեն Խաչատրյանի հետ։
Արենը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում՝ երգելով մի հատված այն երգից, որն ինքը պատրաստում է Դավայի հետ միասին։
View this post on Instagram
Դավան և Արենը հանդիպել են լրիվ պատահաբար։ Ռուսաստանցի երգիչը մի քանի օրով այցելել է պատմական հայրենիք և այստեղ՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, նկատել է Արենին նվագելիս և երգելիս։
Տպավորվելով նրա տաղանդով՝ բլոգերը հանդիպել է տղայի ծնողներին ու թույլտվություն ստացել Արենին հրավիրելու Մոսկվա՝ նրա երաժշտական կարիերայով զբաղվելու նպատակով:
Տղայի ծնողներն ընդունել են առաջարկը։