ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Մոսկվայի քաղաքային դատարանը սեպտեմբերի 28 -ին կստուգի նախկին ամուսիններ՝ հումորիստ Եվգենի Պետրոսյանի և ժողովրդական արտիստ Ելենա Ստեպանենկոյի կողմից սեփականության բաժանման օրինականությունը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես ավելի վաղ բացատրել էր փակ դատավարության մասնակիցներից մեկը, գույքը հավասարապես է բաժանվել:
2018 թվականի նոյեմբերի 16 -ին ամուսինները բաժանվեցին, որից հետո նրանց մնում էր լուծել սեփականության բաժանման հարցը: Երկու կողմերի փաստաբաններն ասացին, որ պատրաստ են ամեն ինչ կիսել, սակայն կողմերը համաձայնության չեն եկել, թե որ ակտիվներն ում են բաժին հասնելու: Գույքի գնահատումը տևեց գրեթե երկու տարի։
Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնացած են եղել ավելի քան 30 տարի: Բաժանման պատճառը պաշտոնապես չի հաղորդվում, երկու կողմերի ներկայացուցիչներն էլ ամուսնալուծություն են խնդրել, չնայած առաջին հայցը ներկայացրել է Ստեպանենկոն: Պետրոսյանը կրկին ամուսնացել է, նա նոր կնոջից մեկամյա որդի ունի՝ Վահանը։