«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել օգոստոսի 25-ին ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ինքը` Վարդանյանը։
Ի պատասխան իրավապահների հարցադրումների` ընդդիմադիր պատգամավորը պատմել է այն, ինչին ականատես է եղել։
«Բացատրություն էին խնդրում, թե ինչ եմ տեսել, ինչ եմ լսել։ Ասել եմ, որ տեսագրություններում ամբողջ պատկերը երևում է ու գտնում եմ, որ հանցանք գործողներին պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատժել` հատկապես, որ մեր երկրում այսօր իրավունքի և օրենքի դիկտատուրա է հայտարարված»,- մեկնաբանեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովի հերթական նիստում միջադեպ տեղի ունեցավ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») սկսեցին շշեր շպրտել, այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ ինքը ստիպված է բառերով պատասխանել, քանի որ «իրենց վարչապետը արգելել է ընդդիմադիրների գլուխները ջարդել»։
«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դրան արձագանքեց` ասելով. «Ռազբորկա՞ ես անում», և մի շիշ գցեցին Սարգսյանի ուղղությամբ, որին հաջորդեցին մյուսները։