Արմեն Չարչյանի վիճակը վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց

Վարդևանյանը կարծում է, որ դատարանը պետք է քննարկի խափանման միջոցը փոխելու հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, այժմ կալանքի տակ գտնվող Արմեն Չարչյանի վիճակը վատացել է: Այս մասին Sputnik Արմենիային ասաց խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Արմեն Չարչյանի կալանքը խոշտանգում է». Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային կառույցներին
Վարդևանյանը հայտնեց, որ Չարչյանը տեղափոխվել է հիվանդանոց: Նա կարծում է, որ այս պայմաններում անհրաժեշտ է, որ դատարանը քննարկի նրա խափանման միջոցը փոխելու հարցը:
Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ իր վստահորդը սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի։
«Սրտի հետ կապված խնդիրներ ունի, նաև՝ շաքարի։ Բուժօգնություն ստացել է»,- ասաց նա։
ՔԿՀՎ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ պրոֆեսոր Չարչյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին և ակնարկում է չքվեարկել իշխանությունների օգտին։
«Արդարությունը կհաղթի». Արմեն Չարչյանը ծափահարությունների ներքո մտավ «Վարդաշեն». տեսանյութ
Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։ Չարչյանը ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։ Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվել է։