Արարատ Միրզոյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն. նա կհանդիպի Լավրովի և Զասի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է , որ Միրզոյանը ՌԴ-ում կգտնվի օգոստոսի 30-ից 31-ը։
«Տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
Արշակ Կարապետյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում ՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև ՄԱԿ – ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման ուղղությամբ հետագա քայլերը:
Կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին պայմանավորվածությունների կատարման ընթացքը` ներառյալ հումանիտար հարցերը եւ Հարավային Կովկասում տնտեսական ր տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:
Նշենք, որ սա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին արտասահմանյան այցն է այդ պաշտոնում նշանակվելուց հետո։
Միրզոյանն ու Ֆրանսիայի դեսպանն ընդգծել են ԼՂ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը