ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Քաբուլում այսօր հնչած պայթյունի հետևանքով 6 անձ է զոհվել, այդ թվում 4 երեխա։ Տեղեկությունը հայտնում է Ariana News–ը` հղում անելով ականատեսներին։
Նշվում է, որ ևս 4 անձ էլ վնասվածքներ է ստացել։
Ականատեսների խոսքով` պայթյունի հետևանքով երկու տրանսպորտային միջոց է ոչնչացվել, տներից մեկի կեսն է փլվել։
Նշենք, որ ՌԻԱ Նովոստիի տեղեկություններով` հրթիռակոծվել է Քաբուլի օդանավակայանից ոչ հեռու գտնվող տներից մեկը։ ԶԼՄ–ները գրում էին, որ ԱՄՆ–ն է հրթիռակոծել, իսկ հրթիռն ուղղված է եղել մի մեքենայի, որտեղ մահապարտներ են եղել։