Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օգոստոսի 29-ը համազգային սուգ է հայտարարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Տեղեկանում ենք Փաշինյանի պաշտոնական կայքից։
Կարապետյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտի հարցեր. լուսանկարներ
Նշենք, որ Ղազախստանում զորամասի պահեստներում օգոստոսի 26–ին գրանցված զինամթերքի պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օգոստոսի 29-ը համազգային սուգ է հայտարարել։
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ժամբիլի շրջանում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքների կապակցությամբ: Խնդրում եմ իմ ցավակցության և աջակցության խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին, իսկ շուտափույթ ապաքինման մաղթանքները՝ բոլոր տուժածներին»,–նշված է հեռագրում։
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես ցավակցական հեռագիր էր հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։