«Մտա նորություններն իմանալու». Վահան Քերոբյանը Գյումրու հայտնի վարսավիրանոցն է այցելել

Էկոնոմիկայի նախարարը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել «դեպքի վայրից»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Գյումրիում հանրաճանաչ վարսավիրանոցն է այցելել։
Նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել «դեպքի վայրից»։ «Գյումրիում մտա հայտնի վարսավիրանոցը` նորություններն իմանալու»,–լուսանկարին կից գրել է նախարարը։
Ֆեյսբուքյան մի օգտատեր էլ մեկնաբանել է Քերոբյանի լուսանկարը` ասելով, որ նորությունները հետո իրենց էլ պատմի։
Նշենք, որ Վարդանանց հրապարակի մոտ գտնվող վարսավիրանոցը Գյումրիի ամենահին վարսավիրանոցն է։ Այսօր վարսավիրանոցում միայն տղամարդկանց են սպասարկում, մասնագետներից ոմանք էլ նույնիսկ պահպանել են խորհրդային ժամանակների գործիքները։ Վարսավիրանոցը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին և մինչև հիմա պահել է «սովետի» շունչը։
Sputnik Արմենիան ավելի վաղ գրել էր այս վարսավիրանոցի մասին։ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ։