Լաբորատոր ուղեղում արձանագրվել են իրական ուղեղի ալիքների հետ նույնական էլեկտրական ալիքներ

Հեղինակները վստահ են, որ հետազոտությունը կօգնի ուսումնասիրել մարդու ուղեղի անբնական ակտիվությունները, որոնք նկատվում են տարբեր նեյրոֆիզիոլոգիական պաթոլոգիաների զարգացման ժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Գիտնականները ուղեղի լաբորատոր օրգանոիդներում առաջին անգամ էլեկտրական ակտիվության ալիքներ են արձանագրել։ Մինի ուղեղի դիտարկումները հաստատել են, որ այն ալիքներ է արտադրում, որոնք շատ նման են իրական գլխուղեղի ալիքներին։ Այս մասին գրում է Nature Neuroscience-ը:
Կյանքի տևողությունը կախված է մազերի գույնից. գիտնականների հետազոտությունը
Նման հետազոտություններն իրականացվում են ցողունային բջիջներից աճեցված օրգանոիդների կիրառմամբ, քանի որ լաբորատոր պայմաններում մարդկային ուղեղի ուսումնասիրությունը չափազանց բարդ գործընթաց է:
Նախագծերից մեկի հեղինակները մինի ուղեղում էլեկտրական ակտիվության նմուշներ են հայտնաբերել, որոնք համապատասխանում են իսկական ուղեղում նոպայի նմուշներին:
Սկզբում գիտնականները հատուկ ցողունային բջիջներ են ստացել մարդկային բջիջներից, ապա մասնատել են դրանք նյարդային հյուսվածքի, որը մինի ուղեղի ուրվագծեր է ընդունել: Փորձարկումներ անելով օրգանոիդի հետ՝ գիտնականները կարողացել են դրա ներսում արձանագրել էլեկտրական ակտիվության իրական ալիքներ` ճիշտ նույնը, ինչ և իրական ուղեղում։
Վատ սովորությունների օգտակար կողմերը․ գիտնականների ուսումնասիրությունը