«Կռվարար» ԱԺ, փակ ճանապարհներ, ֆուտբոլային հանդիպում. շաբաթը՝ լուսանկարներով

Sputnik Արմենիան ներկայացնում է ընթացիկ շաբաթվա ուշարժան իրադարձությունները լուսանկարների տեսքով։
Sputnik
Այս շաբաթ մի շարք կարևոր և աղմկոտ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք չեն վրիպել Sputnik Արմենիայի լուսանկարիչների ֆոտոխցիկից։
ԱԺ–ում թեժ է, կամ «ռազբորկա» հիշեցնող նիստեր. ուշագրավ լուսանկարներ
Այս շաբաթ բավական բուռն իրավիճակ էր Ազգային ժողովում, որտեղ քննարկվում էր կառավարության առաջիկա 5 տարիների ծրագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր նիստերին` նա էր ներկայացնում ծրագիրը։ Քանի գնում` ԱԺ մթնոլորտը թեժանում էր. սկզբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») շիշ նետեց «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այն բանից հետո, երբ Սարգսյանն անհարգալից արտահյտվեց պաշտպանության նախկին նախարարների մասին։
Իսկ դրանից հետո ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածեց «Հայաստան» դաշինքից Վահե Հակոբյանին, ու սկսվեց «շշամարտն» ու ձեռնամարտը։
Իսկ, ահա, գյուղերում շատերն իրենց կենդանիներին սկսել են վաճառել, քանի որ անասնակերի խնդիր կա։ Տարին չորային է եղել, և խոտ շատ չկա, եղածն էլ թանկ են վաճառում։ Գյուղացիների համար անասանապահությունն այլևս ձեռնտու չէ, և գյուղացիները չգիտեն` ձմեռն ինչպես են «հանելու» կենդանիներն առանց խոտի համապատասխան պաշարների։
«Կնոջդ հետ լուսանկարվիր»․Գալուստյանի և Բուզովայի լուսանկարները «խառնել են» համացանցը
Ամենաաղմկահարույց իրադարձությունն անցած շաբաթ դարձավ Ադրբեջանի զինուժի կողմից ամսի 25-ին Կապան-Գորիս միջպետական մայրուղու Կարմրաքար-Շուռնուխ, իսկ ամսի 26-ին՝ Գորիս-Որոտան ճանապարհահատվածների փակումը։ Արդյունքում հարյուրավոր բեռնատարներ չկարողացան ճանապարհ ընկնել կամ այն շարունակել Հայաստանում ու Իրանում։ Ճիշտ է, կա այլընտրանքային Աղվանի-Մեղրի ճանապարհը, որը մեղմ ասած, անմխիթար վիճակում է ու նախատեսված չէ միջպետական բեռնափոխադրմումների հանմար։
Ֆուտբոլասերների համար շաբաթը հիշարժան էր` Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ-ի պատասխան խաղում «Ալաշկերտը» ոչ-ոքի ավարտեց հանդիպումը շոտլանդական «Ռեյնջերսի» հետ ու դուրս մնաց հետագա պայքարից։
Ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Դյուցազնագրքի» կրկնակի ռեկորդակիր, համաշխարհային ռեկորդների հեղինակ 30-ամյա Զորիկ Պողոսյանն էլ վերջերս ինքն իր ռեկորդը ևս մեկ անգամ գերազանցեց՝ համաշխարհային արդեն եռակի ռեկորդ սահմանելով։ Նա 200 կգ ծանրաձողով կքանիստ վարժություն կատարեց 10 անգամ:
Աննա Դովլաթյանն ամուսնու հետ հանգստանում է Մալդիվյան կղզիներում. լուսանկարներ
1 / 11
Դատարկ աթոռներ խորհրդարանում
2 / 11
Խորհրդարանի նիստի ժամանակ. 24 օգոստոսի
3 / 11
ՀՀ վարչապետի ու փոխվարչապետի արտացոլանքը խորհրդարանի դահլիճի ապակու վրա
4 / 11
Ձեռնամարտ՝ խորհրդարանում
5 / 11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում
6 / 11
Երբեմնի ավտոմեքենա՝ գյուղական բակում
7 / 11
Ոլորաններ Որոտան ու Շուռնուխ գյուղերի միջև
8 / 11
Ճանապարհ Որոտան ու Շուռնուխ գյուղերի միջև
9 / 11
Բեռնատար ավտոմեքենա Որոտան ու Շուռնուխ գյուղերի միջև
10 / 11
«Ալաշկերտը» ոչ-ոքի ավարտեց հանդիպումը շոտլանդական «Ռեյնջերսի» հետ
11 / 11
Ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը