Հայաստանի սահմանին ադրբեջանցի հովիվ է պայթել ականի վրա

1964 թ. ծնված տղամարդը ոչխար է արածեցրել Հայաստանի հետ սահմանին, երբ նրա ձին հատել է պետական սահմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Դաշքեսանի բնակիչը Հայաստանի հետ պետական սահմանին պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Պայթյուն` Գյումրիում. մահացել են երիտասարդ ամուսիններ
Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանակից Դաշքեսանի շրջանի Ալախանչալի գյուղում։
1964 թ. ծնված Թաղիև Շուքյուր Աշրաֆ օղլուն տարածքում ոչխարներ է արածացրել, երբ նրա ձին հատել է սահմանը։ Երբ տղամարդը փորձել է վերադարձնել ձին, պայթել է ականի վրա։
Տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնայի) շրջանում պայթել էր ականի վրա։ Նա տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել էր։