ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիային Մակեդոնիա մեկնելուց առաջ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Մարզմանը մասնակցել է նաև դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որի մասնակցությունը հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է՝ վնասվածքի պատճառով։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում սեպտեմբերի 2-ին կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիային։ Սեպտեմբերին 5-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Գերմանիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 8-ին՝Երևանում ուժերը կչափի Լիխտենշտեյնի հավաքականի հետ։
Հիշեցնեք՝ Հայաստանի ազգային հավաքականն առաջին երեք խաղերից հետո 9 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։