Հայ եպիսկոպոսները հրավիրվել են Հռոմ` կաթողիկե եկեղեցու պատրիարք ընտրելու համար

Նոր պատրիարքը կփոխարինի մայիսի 25-ին մահկանացուն կնքած Գրիգոր Պետրոս պատրիարքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Միջին Արևելքի տարբեր քաղաքների և աշխարհի տարբեր երկրների թեմերում ծառայություն իրականացնող Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսները սեպտեմբերի 20-ից սկսած հրավիրված են Հռոմ՝ Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք ընտրելու: Տեղեկությունը հայտնում է vaticannews-ը` հավելելով, որ նման հայտարարություն է արել Հալեպի հայ կաթողիկների առաջնորդ և Կիլիկիո հայոց պատրիարքության թափուր աթոռի կառավարիչ Պետրոս արքեպիսկոպոս Միրիաթյանը։
Կոպիրկինն այցելել է հայկական եկեղեցիներ, եղել հայ–թուրքական սահմանին գտնվող դիրքերում
Նշենք, որ նոր պատրիարքը կփոխարինի մայիսի 25-ին մահկանացուն կնքած Գրիգոր Պետրոս պատրիարքին։
Պետրոս արքեպիսկոպոս Միրիաթյանը հայտնել է, որ եպիսկոպոսները պետք է սեպտեմբերի 20-ից հավաքվեն Հռոմի Լևոնյան քահանայապետական վարժարանում։ Այնտեղ էլ սեպտեմբերի 22-ից պետք է սկսեն ընտրության նիստերը, որոնք նախագահելու է Արևելյան եկեղեցիների ժողովների կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանտրին։