ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. «Հաղարծին» վանական համալիրի տարածքում գտնվող հայտնի «Երազանքի ծառը» կոտրվել է։ Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Վահե Գրիգորյան անունով ֆեյսբուքյան մի օգտատեր, որն էլ փորձել է անցնել ծառի միջով, երբ կոտրվել է այն։
Старинный дуб перед монастырем Ахарцин
© Sputnik / Karine Harutyunyan
Գրիգորյանը որոշ ժամանակ անց ջնջել է տեսանյութը, սակայն նա գրել էր, որ ցավում է տեղի ունեցածի համար, սակայն իրեն մեղավոր չի զգում` դիտավորյալ չի արել։ Ավելի ուշ ֆեյսբուքյան էջն ամբողջովին անհասանելի է դարձել։
Նշենք, որ ընկուզենին, որն ավելի քան 700 տարվա պատմություն ունի, 2013-ի ապրիլին մասամբ այրվել էր։
Վանական համալիրի այցելուներն անցնում էին ծառի խոռոչով՝ հավատալով, որ իրենց` այդ պահին մտքում պահած երազանքը կիրականանա։