Բուռն քննարկումներ. Բայդենը քնե՞լ է իսրայելցի գործընկերոջ հետ բանակցության ժամանակ

Շրջանառվող տեսանյութից դժվար է ինչ–որ բան հասկանալ` Բայդենն արդյոք քնած է, թե աչքերը փակ մտածում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Twitter-ի օգտատերերն ակտիվ քննարկում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պահվածքը Իսրայելի վարչապետ Նավթալի Բենեթի հետ հանդիպման ժամանակ։
​Շատերը կարծում են, որ Բայդենի «աչքը կպել» է հանդիպման ժամանակ։ Իրականում շրջանառվող տեսանյութից դժվար է ինչ–որ բան հասկանալ` Բայդենն արդյո՞ք քնած է, թե աչքերը փակ մտքերով է ընկել։
«Ծերուկ Բայդենը քնել էր, մինչ նրա իսրայելցի գործընկերը ելույթ էր ունենում»,-գրել է մի օգտատեր։ Մեկ ուրիշն էլ նշել է, թե Բենեթը փորձել է փրկել իրավիճակը` նախ խոսել է տեսախցիկներին նայելով, իսկ երբ նկատել է քնած գործընկերոջը` ձայնը բարձրացրել է, որ արթնանա։
ԱՄՆ Կոնգրեսին առաջարկել են միանգամից 3 իմպիչմենտ հայտարարել Ջո Բայդենին
Սպիտակ տունը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են միջպետական հարաբերություններին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի անվտանգությանն  առնչվող հարցեր: