Զինվորը հայերի կողմից չի սպանվել. Ադրբեջանի ՊՆ–ն հերքել է Բաքվի ԶԼՄ-ների տարածած սուտը

Զինծառայող Չինգիզ Հազիևը, նախնական տվյալներով, ինքնասպան է եղել ընտանեկան խնդիրների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի ՊՆ–ն հերքել է Արցախի Շուշի քաղաքի մերձակայքում հայ զինվորականների կողմից ադրբեջանցի զինծառայողի մահվան լուրերը։
Ադրբեջանական զինուժը կրակել է Կութ գյուղի ուղղությամբ
Պաշտպանական գերատեսչության տեղեկությունից դատելով` նման ապատեղեկատվություն էին տարածել ադրբեջանական ԶԼՄ–ները։
Մինչդեռ, ինչպես հայտարարել է Ադրբեջանի ՊՆ–ն, զինծառայող Չինգիզ Հազիևը, նախնական տվյալներով, ինքնասպան է եղել ընտանեկան խնդիրների պատճառով։ Միջադեպի մանրամասները չեն հայտնում էթիկական նկատառումներից ելնելով։
 «ՊՆ–ն կոչ է անում ԶԼՄ–ներին չխեղաթյուրել տեղեկատվությունն ու հանրությանը մոլորության մեջ չգցել», – ասվում է Ադրբեջանի զինվորական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
Քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում։