Ստանիսլավ Բուչնևը համալրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շարքերը

«Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը հայկական արմատներ ունի: Մինչ Հայաստան գալը խաղացել է ռուսական տարբեր ակումբներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երևանի «Փյունիկում»  հանդես եկող ռուս դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի շարքերը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-յան էջը։
«Ստանիսլավ Բուչնևը համալրեց Հայաստանի ազգային հավաքականի շարքերը։ «Փյունիկի» դարպասապահի փաստաթղթային հարցերն ամբողջությամբ լուծված են», - նշված է հաղորդագրության մեջ:
«Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը հայկական արմատներ ունի: Նա ծնվել է Վլադիկավկազում, սակայն նրա նախնիներն այդ քաղաքում են հայտնվել Մեծ Եղեռնի ժամանակ՝ Արևմտյան Հայաստանից տեղահանվելուց հետո:
«Ալաշկերտ» - «Ռեյնջերս». հայ-շոտլանդական «ֆուտբոլամարտի» ամենավառ կադրերը
Խաղացել է Վլադիկավկազի մի շարք ֆուտբոլային ակումբներում։ Բուչնևը հայկական «Փյունիկ» է տեղափոխվել 2020 թվականի ամռանը: