Սպիտակի մանկապարտեզում բռնկված հրդեհը մարվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է, թե ինչ վնասներ է կրել մանկապարտեզը հրդեհից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Սպիտակ քաղաքի մանկապարտեզում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 23։34-ին, մարվել՝ օգոստոսի 28-ի ժամը 00։57-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Այրվել են շինության առաստաղը (մոտ 80 քմ), միջսենյակային պատերը (մոտ 100 քմ), և ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 50 քմ)։
Սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը կանցնի ուժեղացված հատուկ ծառայության
Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 27-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում այրվում է մանկապարտեզ։
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի մեկհարկանի փայտե շինությունում (423 քմ)։