«Իմ սերը բնության հանդեպ անսահման է»․ նոր տեսանյութեր` Աննա Դովլաթյանի մալդիվյան հանգստից

Ճանաչված երգչուհին իր հետևորդներին ցուցադրել է, թե ինչպես է վայելում հանգիստը ջրի վրա և Մալդիվյան կղզիների ամենագեղեցիկ ծաղիկներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայկական շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը` դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանը, այս օրերին իրենց հանգիստն են վայելում Մալդիվյան կղզիներում, շարունակում են իրենց երկրպագուներին ուրախացնել գեղեցիկ լուսանկարներով և տեսանյութերով։ Աննան գեղեցիկ տեսանյութ է հրապարակել սոցցանցային իր էջերում, որում երևում է ինչպես է հանգստանում ջրի վրա։
«Իմ սերը բնության հանդեպ անսահման է»,-տեսանյութին կից գրել է նա։
Մեկ այլ տեսանյութում Աննան իր հետևորդներին ցուցադրել է Մալդիվյան կղզիների  ամենագեղեցիկ ծաղիկներից մեկը։
«Որքան գեղեցիկ է բնության յուրաքանչյուր մասնիկ»,- գրել է Աննան։
Զույգի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել ու հաճելի հանգիստ մաղթել նրանց։
Նշենք, որ տարեսկիզբին նրանք հանգստանում էին Եգիպտոսում։
Դավիթն ու Աննան 6 տարի ընկերություն անելուց հետո ամուսնացել են 2018 թվականի օգոստոսի 25-ին։ Օրերս նրանք նշեցին իրենց ամուսնության 3-ամյակը։ Նրանք պսակադրվել են Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում։ Նրանց դուստրը՝ Կարինան, արդեն 1 տարեկան է։