ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Հայկական «բարբի», մոդել, էրոտիկ լուսանկարներով հայտնի Լիլի Մորտոն սիրեցյալի` Վահեի հետ իր հանգիստն է վայելում Դուբայում, որտեղից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում իր հետևորդների համար։
Այս անգամ Լիլին լողազգեստով տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում։ Տեսանյութում երևում է` ինչպես է Լիլին ընտրյալի հետ զբոսնում լողափում։
Սկանդալային շիկահերի էջի հետևորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել զույգի հասցեին։
««Երջանիկ լինեք», «Շատ սիրուն եք», «Ձեզ շատ եմ սիրում, ամենասիրուն զույգերից մեկն եք»»,- գրել են նրանք։
View this post on Instagram
Հիշեցնենք` Լիլին անցյալ տարի հայտնեց, որ սիրեցյալ ունի և հրապարակեց նրա հետ առաջին լուսանկարը: Պարզ դարձավ, որ Լիլիի ընտրյալը պլաստիկ վիրաբույժ է։
Մորտոն շարունակում է հանդես գալ «Women’s Club»-ում։ Նրա բեմական կերպարներն ու ելույթները մշտապես հայտնվում են բուռն քննարկումների և քննադատությունների կիզակետում։