ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Встреча президентов Армении и Казахстана Армена Саркисяна и Касым-Жомарта Токаева (3 июня 2021). Нур-Султан
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օգոստոսի 29-ը սգո օր է հայտարարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Министр обороны Аршак Карапетян принял Чрезвычайного и Полномочного Посла Республики Казахстан в Армении Болата Иманба (27 августа 2021). Еревaн
Կարապետյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտի հարցեր. լուսանկարներ
Նշենք, որ Ղազախստանում զորամասի պահեստներում օգոստոսի 26–ին գրանցված զինամթերքի պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օգոստոսի 29-ը համազգային սուգ է հայտարարել։
«Ընդունեք իմ խորին ցավակցությունը Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրել է զինծառայողների և փրկարարների մահվան: Անկասկած, նրանց սխրանքը հերոսության և զինվորականի ծառայողական պարտականությանը հավատարմության արժանի օրինակ է»,–գրել է նա:
Նախագահ Սարգսյանն իր ցավակցության ու կարեկցանքի խոսքերն է փոխանցել զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում, իսկ Ղազախստանի եղբայրական ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն: 
Վերականգնվել է Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը