Հայաստանը հետևում է տաջիկ–աֆղանական սահմանային իրավիճակին. ԱԳՆ-ն` Դուշանբեին օգնելու մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ կապված Դուշանբեին հնարավոր օգնության հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դեռևս 2013 թվականին է որոշում կայացրել Տաջիկստանին օգնություն ցուցաբերելու մասին:
ՀՀ ԱԳՆ-ն այսպես է պատասխանել «Թալիբան» շարժման սպառնալիքի դեպքում Երևանի կողմից ՀԱՊԿ երկրներին օգնություն ցուցաբերելու հնարավորության վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցին։
Ադրբեջանցի խաղաղապահները հեռացել են Աֆղանստանից
«Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ պետություն, հետևում է տաջիկ-աֆղանական սահմանին իրադրության զարգացմանը ։ Դեռևս 2013 թվականին ընդունվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ Տաջիկստանին աջակցելու մասին», - նշված է  հաղորդագրության մեջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հավելել են, որ ի կատարում այդ որոշման` ՀԱՊԿ շրջանակներում հարցի առնչությամբ քննարկումները ընթացքի մեջ են։
Օգոստոսի սկզբին ահաբեկչական ճանաչված և մի շարք երկրներում արգելված «Թալիբան» շարժման զինյալները հարձակում սկսեցին Աֆղանստանում կառավարական ուժերի վրա: Առայժմ միայն Քաբուլից հյուսիս-արևելք գտնվող Փանջշիր նահանգն է նրանց վերահսկողությունից դուրս է:
Քաբուլում պայթյունների հետևանքով ավելի քան 1300 մարդ է տուժել, կա 60 զոհ․ ԶԼՄ
Թալիբները օգոստոսի 15 -ին վերահսկողություն են հաստատել մայրաքաղաքի վրա, ներառյալ նախագահական պալատը: Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մոհամմադ Նաիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում ավարտվել է, և նահանգում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ապագայում: Նախագահ Ղանին փախել է երկրից և այժմ գտնվում է ԱՄԷ-ում:
ՀԱՊԿ-ը զորավարժություններ կանցկացնի Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի մոտ. Զաս