ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Կոպենհագենի համալսարանի գիտնականները Գրենլանդիա արշավի ժամանակ պատահաբար հայտնաբերել են աշխարհի ամենահյուսիսային կղզին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելոլ Reuters-ին:
«Մենք նպատակ չունեինք նոր կղզի հայտնաբերելու, մենք պարզապես ցանկանում էինք հողի նմուշներ հավաքել», - ասում է հետազոտող Մորտեն Ռաշը:
Մասնագետի խոսքով ՝ խումբը սկզբում նոր տարածքը շփոթել է 1978 թվականին հայտնաբերված Օդակ կղզու հետ, սակայն աշխարհագրական դիրքը ստուգելուց հետո պարզվել է, որ գիտնականները գտնվում են լիովին այլ հողի վրա: Առաջարկվել է այն անվանել «Կեքերտակ Ավաննարլեք» (Кекертак Аваннарлек), որը գրենլանդերեն նշանակում է «ամենահյուսիսային կղզի»:
Պարզվել է, որ այն ունի մոտ 30 մետր տրամագիծ, իսկ դրա առավելագույն բարձրությունը ծովի մակարդակից երեք մետր է: