2-3 օր ջուրը չօգտագործել. Արենիի համայնքապետարանը հայտարարություն է տարածել

Արենիի համայնքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը և հորդորում ծորակներից ջուր չխմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենիի համայնքապետարանը Արենի բնակավայրի Նորավանքի ձորի խմելու ջրից օգտվող բնակիչներին տեղեկացնում է, որ խմելու ջրի ջրագծի փոխարինման պատճառով առաջացել է ջրի պղտորում։
«Խնդրում ենք 2-3 օր ջուրը չօգտագործել խմելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արենիի համայնքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը։
Ինչու Ստեփանակերտի որոշ թաղամասերում ծորակներից շուրջ 10 օր ոչ մի կաթիլ ջուր չի հոսել