138 ստուգայց, 21 խախտում․ ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված հսկողությունը

Խստացված ստուգայցերի ընթացքում կազմվել են արձանագրություններ, տրվել են նախազգուշացումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը։
Կրկին դիմակներ ու սոցիալական հեռավորություն. ՍԱՏՄ-ի տեսուչները շրջայցեր են կատարել
Խստացված ստուգայցերն այսօր իրականացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում։
Ընդհանուր առմամբ կատարվել է 138 ստուգայց, արձանագրվել է 21 խախտում, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի կետեր 12 ստուգայցի դեպքում՝ 9 խախտում, դեղատուն 4 ստուգայցի դեպքում՝ 2 խախտում, մեկական ստուգայցեր գրասենյակ և վարսավիրանոց, և երկու դեպքում էլ խախտում է արձանագրվել, և հանրային տրանսպորտում 120 ստուգայցի դեպքում՝ 8 խախտում։
Կազմվել են արձանագրություններ, տրվել են նախազգուշացումներ։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 692–ով և դարձել 240953:
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։
Մեծ Բրիտանիան մտադիր է պատվաստել 12 տարեկանից մեծ երեխաներին՝ առանց ծնողի համաձայնության